|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 11-ին, ժամը 16:46-ին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհի կանչից վերադառնալու ճանապարհին նկատել է, որ Գրիբոյեդով փողոցի մոտակայքում բռնկվել է 10 տոննա տարողությամբ հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռն, որի հարևանությամբ գտնվում է ևս մեկ լիցքավորված պահեստային ցիստեռն, հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ Ադոնց փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի հետնամասում այրվում է «Տիչինա» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնից գազալցակայան միացված պոմպի հատվածը:
Հրշեջ-փրկարարները ժ.16:50-ին հրդեհը մեկուսացրել են, մարվել` ժ.16:58-ին: