|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`բնակելի շենքի շքամուտքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 2017 թվականի մարտի 13-ին` ժամը 18-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը պայթյունի և հանրավտանգ եղանակով վնասել է Վանաձոր քաղաքի Տ.Մեծի 77 շենքի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիները ու մուտքի դռները:
Դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: