|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը 2015-ին կսկսի գազ արտահանել Եվրոպա, քանի որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ներկայիս գործողությունները հրատապ են դարձնում ռուսական էներգակիրներից կախվածությունը փոքրացնելու հարցը: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Բրյուսելում անցկացվող ԵՄ-ԱՄՆ էներգետիկ հարցերով խորհրդի նիստում. հայտնում է УНИАН-ը:
«Մեր՝ գազ արտահանողի նոր կարգավիճակը և գազի արտահանման համար 7 լիցենզիաների հաստատումը մեզ կօգնի գազ արտահանել միջազգային շուկա»,- ասել է Քերին: