Միասին կարող ենք
կարևոր
1174 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 16:19
Աշխարհ

ՌԴ-ն դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը

ՌԴ-ն դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը

Ռուսաստանը չի աջակցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողով կազմակերպելու նախաձեռնությանը, քանի որ այն խաղաղ չէ և ուղղված է Պարսից ծոցում «ռազմական ներկայության մեծացմանը»: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Դա, կարծես, մասնակցելու ցանկություն է, բայց միևնույն ժամանակ պահպանելով սեփական շահերը։ Մենք չենք աջակցում նման նախաձեռնություններին», - Մատվիենկոն լրագրողներին ասել է Ստամբուլում՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողով են հրավիրում։