|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Սիրելի քաղաքացինե՛ր, մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական «գեբելսյան» քարոզչությունը․ մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին և հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի 2025թ. կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս «խախուտ հրադադարը» ներկայացնում է խաղաղություն և բացատրում է, թե ինչպես եկան այս օրվան։
«Ինքն իրեն հարցնում է՝ ինչպե՞ս և պատասխանում. «Զոհերի և զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների միջով, Դժոխքի միջով անցնելով»։ Պարոն Փաշինյան, դուք Նովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, դուք բերեցիք, ողբ, ողբերգություն, Արցախի Հանրապետության և Հայաստանի 3-րդ հանրապետության կորուստ։ Դուք Իվան Սուսանինն եք՝ այն տարբերությամբ, որ նա կործանեց զավթիչների զորքը, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուդը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց ԵՄ ամբիոնից Փաշինյանի հայտարարությունը, թե երբ Հայաստանը 1991 թ. միացավ ԱՊՀ-ին՝ դարձավ անկախ և հարցրեց.«Այսինքը, որ Լիտվան չի միացել ԱՊՀ-ին՝ անկախ չէ՞, Վրաստանը, որ դուրս է եկել ԱՊՀ-ից՝ անկախ չէ՞...Եվ այս հավատամքով այս հայացքների տեր մարդը մեզ սովորեցնում է ինչ է անկախությունը, այստեղ են ասել՝ աշխարհ, կանգնի, իջնող կա։ Իջնողը Փաշինյանն է»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե Նիկոլ Փաշինյանը ուռճացնում է ադրբեջանական երկաթուղով 5000 տոննա բենզինի ներմուծումը, որը ՀՀ պահանջարկի 5 %-ն՝ ասելով, թե դրանով բենզինի մաֆիան վերացրել է և Հորմուզի նեղուցի փակումը չի ազդել Հայաստանում բենզինի գների վրա։
Նա ենթադրեց, որ նման ուռճացումը նրա համար է, որ առաջիկայում իշխանությունը ասի, թե ադրբեջանական բենզինով բենզինի շուկա կայունացրին, մաֆիա վերացրեցին, հաջորդ քայլով թող ադրբեջանական ոստիկանությունն էլ գա ՀՀ ճանապարհներին կարգուկանոն հաստատի։
«Ավելին, ասեմ ձեզ՝ արդեն հայտարարել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այնպես, որ շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանի ասկյարներն էլ գան, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվի։ 2018 թ. մոլորեցրեցիք, 2021 թ մոլորեցրեցիք, 2026-ին՝ էլ չի ստացվի»,-եզրափակեց Խաչատրյանը։