|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տները, ապա բերման ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել ՀԿԿ և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը։ Փաստաբան Յուրա Իվանյանը մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ իրենց վստահորդներին առանց պաշտպանների մասնակցության են հարցաքննում։ Ի դեպ, մեղադրյալներից մեկը կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարն է, ով ունի հինգ որդեգրված երեխա, նա մեղադրանքը չի ընդունում։
Ընդհանուր առմամբ երեկ ձերբակալվել էր 14 անձ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Ընդ որում, ինչպես հայտնել էր պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը՝ որպես ընտրակաշառք է դիտարկվել աշխատավարձերի տրամադրումը։