|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է.
«Ժամանակակից քաղաքականության մեջ կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ՝ թե ինչպես է դա հավաքվում ու վերածվում համակարգի։
Հորմուզը փորձ էր արագ խաղ խաղալու․ փակել հանգույցը, ստեղծել դեֆիցիտ և ստանալ կառավարվող ճգնաժամ։ Բայց աշխարհն արդեն փոխվել է։ Այն այլևս գծային կերպով չի արձագանքում։
Այդ պատճառով տեղի է ունենում անցում դեպի բաշխված ճնշում։
Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը՝ Բաբ էլ-Մանդեբը։
Ամերիկացիները գործում են լիովին ռացիոնալ՝ փորձելով մեծացնել համակարգ մուտք գործելու կետերի քանակը։
Դրա հետևանքով՝ ակտիվանում է Վաշինգտոնը Աֆրիկայի եղջյուրի տարածաշրջանում (AFRICOM-ի հրամանատարը հանդիպումներ է անցկացրել Սոմալիլենդում՝ ափամերձ բազաների տեղակայման հարցով, որոնք ելք ունեն դեպի Ադենի ծոց և Բաբ էլ-Մանդեբի ուղիներ։ Միաժամանակ շարունակվում է զենքի տեղափոխումը ԱՄՆ-ի Ջիբութիում գտնվող բազա)։
Սոմալիլենդն ու Ջիբութին պարզապես բազաների մասին չեն։ Դրանք լոգիստիկ հանգույցների վերահսկման մասին են։
Բայց կա մի կարևոր հանգամանք։
Հութիները։
Բոլորը սովոր են նրանց ընկալել տեղային հարթության մեջ։ Սակայն նրանք վաղուց արդեն խաղում են այլ մակարդակում։
Երբ ունես դերակատար, որը պատրաստ է հարվածել նավագնացությանը և կիրառել բալիստիկ հրթիռներ, նա ինքնաբերաբար դառնում է գլոբալ ճնշման ճարտարապետության տարր։
Եվ ահա այստեղ է խնդրի էությունը։
Քանի որ՝
Առաջանում է դեսինխրոնացում։
Իսկ դեսինխրոնացումը միշտ բերում է ճգնաժամի, քանի որ համակարգը դադարում է համընկնել ինքն իր հետ։
Եվ այս իմաստով՝ ոչ, Բաբ էլ-Մանդեբը «երկրորդ Հորմուզը» չէ։ Սա նոր՝ ցանցային վերահսկողության փորձ է»։