|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը` մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում: Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։ Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։ Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։