|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ալժիրի Հարաշ շրջանում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 9-ը։ Այս մասին ասվում է Ալժիրի քաղաքացիական պաշտպանության հայտարարության մեջ։
«Ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և կամրջից ընկել գետի հունը։ Զոհվել է տասնութ մարդ, ևս 9-ը՝ վիրավոր է», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Դեպքի վայր է ուղարկվել է 25 շտապօգնության մեքենա, 16 ջրասուզակ և չորս նավակ։