|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Ալժիրի հյուսիսում գտնվող Շարշալ քաղաքում տեղակայված զորանոցներում երկու ահաբեկիչ-մահապարտներ պայթյուն են իրականացրել, ինչ հետեւանքով զոհվել է 36 մարդ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկրի իշխանությունների եւ արմատական իսլամականների միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 1992 թվականից, երբ չեղյալ հայտարարվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` հաղթանակ էին տարել իսլամականները: Այդ օրից երկրում արդեն մոտ 200 հազար մարդ է զոհվել: