|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 23-ին, ժամը 20.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի գետի Գոռավան գյուղի մոտակայքի կամրջից երիտասարդ աղջիկը (մոտ 20 տարեկան) իրեն ցած է նետել, գտնվում է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության Վեդիի բաժնի աշխատակիցները գետից անվնաս դուրս են բերել 1992 թ. ծնված Ա. Վ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: