|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ դաշնային մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքները, մասնավորապես, կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք ժամանակավորապես, փուլ առ փուլ, կհանվեն շահագործումից, ինչի հետևանքով էլ աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:
ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները: Նաև հորհուրդ է տրվում, հաշվի առնելով աշխատանքների իրականացումը, պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը: