|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 205 զինծառայողի: Նույնքան գերեվարված ուկրաինական զինծառայողներ փոխանցվել են Կիևին: Տեղեկությունը ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակցությունների արդյունքում մայիսի 6-ին ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից 205 զինծառայողներ են վերադարձվել։ Կիևին են փոխանցվել ուկրաինական զինուժի կազմից գերեվարված 205 զինծառայողներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Բացի այդ, նրանք կարողացել են կապ հաստատել հարազատների հետ։