|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի Հալեպի նահանգում գտնվող Թըշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանն անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչովին հղումով:
Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը:
Ներկայիս դրությամբ կայանն էլեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի ու Հալեպի նահանգներին: ՀԷԿ-ի հզորությունը շուրջ 630 մեգավատտ է:
Հալեպի նահանգի համար էլեկտրաէներգիանառանձնակի նշանակություն ունի, որովհետև նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական ու արդյունաբերական մայրաքաղաքն է: Այս պահին Սիրիայի իշխանությունները դրա ակտիվ վերականգման փուլում են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ՝ Ռաքայի նահանգի Թաբքա քաղաքում տեղակայված ՀԷԿ-ը: