|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բռնազավթված Արցախի նախկին նախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանում նրան ձերբակալելուց հետո հրապարակային աջակցության համար: Այս մասին նա հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
Պուտինը մինչ այդ հույս էր հայտնել, որ Ադրբեջանը մարդասիրաբար է վերաբերվում ԼՂՀ նախկին իշխանություններին։ «Անսահման շնորհակալ ենք նման խոսքերի համար և հույս ունենք, որ ականջալուր կլինեն դրանց», — հայտարարել է Դավիթ Վարդանյանը:
Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը։