|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանը երախտապարտ է քաղաքական եւ դիվանագիտական այն ջանքերի համար, որ Մոսկվան գործադրում է` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաեւ շեշտել է, որ այս հարցում կարեւոր է, որ կողմերը հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածություններին:
«Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Սարգսյանը:
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ ՀՀ նախագահի հետ առանձնազրույցում նրան կներկայացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ այս հարցի շուրջ քննարկումների մանրամասները: