|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Առանձնապես տոնական ոչինչ չի լինի։ Առավոտյան աշխատանքային հանդիպումներ կունենա՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք լրացուցիչ կտեղեկացնենք», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով հոկտեմբերի 7-ին նրա ծննդյան օրը Նախագահի ժամանակացույցի մասին հարցին։