|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պետերբուրգում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը միմյանց ողջունել են ձեռքսեղմումով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Ալիևը փոքր-ինչ ուշ է միացել ընդհանուր միջոցառումներին, քանի որ հանդիպում է անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Ալիևը միացել է իր գործընկերներին Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրկախառնվել նրա հետ, իսկ հետո սեղմել բոլորի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքը։