|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 24-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները փետրվարի 27-ին Մինսկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագծի առաջարկները, որը տեղի կունենա մայիսի 24-ին Աշխաբադում»,- ասված է հաղորդագրությունում։