|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունգարիայի խորհրդարանը քվորում չի ունեցել, որպեսզի անցկացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով քվեարկությունը: Իշխող կուսակցության 199 անդամներից 133-ը չէին ներկայացել նիստին: Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել է 148-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կուսակցությունը հայտարարել է, որ ակնկալում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի այցեը՝ նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը: «Եթե սա շվեդների համար կարևոր խնդիր է, ապա ակնհայտ է, որ Շվեդիայի վարչապետը կգա Բուդապեշտ», - հայտարարել են են կուսակցությունում։