|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան սեպտեմբերին կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտաքին հարցերով եվրահանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ընթացքում. հայտնում է REGNUM-ը:
Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների նշանակումը խոչընդոտ չի հանդիսանա Ասոցացման համաձայնագրի վավերացման համար և նշել է, որ համաձայնագրի տեքստը կմնա անփոփոխ, իսկ դրա ընդունումը կնպաստի երկրում «իրական բարեփոխումների» իրականացմանը։
Հիշեցնենք, որ Պորոշենկոն լուծարել է Գերագույն ռադան: