|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը չորեքշաբթի՝ մայիսի 18-ին կներկայացնեն։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Ստոկհոլմում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։
«Ժողովրդավարությունը հաղթեց»,- ասել է Նիինիստյոն: «Այս ամբողջ գարունը Ֆինլանդիայում ժողովրդավարության հաղթանակն էր»,- ասել է նա՝ նկատի ունենալով այսօր խորհրդարանում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցում ստացած ճնշող աջակցությունը:
«Շվեդիան նաեւ ակնկալում է համագործակցություն Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Անդերսոնը: