|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սամվել Շահրամանյանը խոստացել է չեղարկել սեպտեմբերի 28-ի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը։ Այդ ճանապարհն ամենաճիշտն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։
«Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ Սահմանադրությամբ նախագահին նման լիազորություններ չեն վերապահվում։ Արցախի Հանրապետությունը կազմավորվել է Արցախի ժողովրդի հանրաքվեի միջոցով և միայն ժողովուրդը կարող է լուծարել այն։ Նման իրավասություն ոչ մեկին տրված չէ՝ այդ թվում նախագահին»,-շեշտեց Բալայանն ու հավելեց՝ մինչև հունվարի 1-ը պետք է չեղարկվի հրամանագիրը։