|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե մենք ուզում ենք մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ սահմանազատման և ահմանագծման, այդ հարցերը պետք է լուծվեն միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի Արցախի Հանրապետության կարգավիճակը, եթե՝ ոչ, հակամարտության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։
«Կան իրավական ակտեր, այդ թվում՝ միջազգային, որոնք մենք ընդունում ենք որպես իրողություն ու անցնում առաջ, այդպես ճիշտ չէ, պետք է խնդիր բարձրացվի՝ քննարկելու համար, որ նոյեմբերի 9-ի հրամանագիրը իրավական ուժ չունի։ Մենք պետք է դիմենք բոլոր այն միջազգային կառույցներին, պետություններին, որոնք շահագրգռված են և ակտիվ մասնակցություն ունեն՝ պարզաբանում տալու համար, որ խախտվել է մեր Սահմանադրությունը՝ 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն»,- ասաց Դանիելյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ տարածքային աբողջականության սպառնալիքի տակ որևէ պայմանգիր ստորագրելը ինքնին անվավեր պայմանագիր է։
Մանրամասն՝ տեսանյութում։