|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արցախի Հանրապետության նախագահն արդյո՞ք ունի այդ լիազորությունը, որ մենակով լուծարի ԱՀ-ն, չկա նման բան»,-այս մասին Շվեյցարիայի դեսպանատան առջև հրավիրված հավաքի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը՝ հավելելով․ «Որևիցե իրավական հիմք այդ փաստաթուղթը չունի, դուք լավ գիտեք, թե լուծարման գործընթացն ինչպես է տեղի ունենում, այդ ընթացակարգը տեղի չի ունեցել և ավելին ասեմ, Արցախի Հանրապետության ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքն այստեղ, և Արցախի Հանրապետության Նախագահը շարունակում է իր գործունեությունն այստեղ»,- ասաց Դավիթ Մելքումյանը։