|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ուշադրություն դարձնել հումանիտար ասպեկտներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համագործակցելով Ադրբեջանի հետ։ Նրա խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն:
«Մենք հետևում ենք իրավիճակին։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց: Շատերը ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստանի տարածք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում շուտով հայ չի մնա։