|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլում նախկինի պես շարունակում են հետևել Հայաստանում տիրող իրավիճակին և հուսով են, որ հակամարտող կողմերը հնարավորինս շուտ կկարողանան հասնել կոնսենսուսի. ըստ РИА Новости-ի` հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես այլևս ավելացնելու բան չունեմ: Մենք շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակն ու հասնել կոնսենսուսային որոշման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,- ասել է Պեսկովը: