|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։ Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։ Մեր հարցին՝ այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ չի շտապում հերքել կամ խմբագրել Միշելի հայտարարությունը, ՔՊ-ականները չկարողացան պատասխանել։
Ասացին միայն, որ, ըստ ամենայնի, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կհայտարարի այդ մասին։ Ի դեպ, երեկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը թեթեւակի «անոնսեց»՝ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային»։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում