|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր խոսքերից: Նա կարծում է, որ իր ասածը սխալ է հասկացվել, հետո արդեն՝ սխալ մեկնաբանվել:
Դեսպանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանում է՝ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները խորացնելու եւ շարունակելու համար: Իր կողմից՝ իբր թե ռեպրեսիվ մեթոդների հնչեցման մասին կոչերը թողնում է իրեն քննադատողների եւ մի շարք լրագրողների խղճին:
Հիշեցնենք, որ հայկական Ноев Ковчег ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում դեսպանն ասել է, որ ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրող ՀԿ-ների դեմ նոր մեթոդներով պետք է աշխատել: Դեսպանի այս հայտարարությունը հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: