|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալուն: Գործարարը հայտարարեց, որ իրեն սխալ են հասկացել, ինքը նման բան չի ասել:
«Ես կաշառքը փոխանցել եմ Սամվել Մայրապետյանին, որ նա փոխանցի Քոչարյանին, չգիտեմ` փոխանցել է թե ոչ»,-ասաց Սիլվա Համբարձումյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան է դիմել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի՝ զրպարտության համար, պահանջելով 2 միլիոն դրամ: