|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: