|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի գործողությունները բոլոր փուլերում պետք է հետևողական լինեն:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ: