|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ.
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների, 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»:
Շնորհավորանքի հետ միասին նա տեղադրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանի «Սարդարապատ» կատարումը: