|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ցանկացած փորձ լուրջ հարված կլինի ողջ տարածաշրջանի կայունությանը։ Թուրքիան դեմ է նման լարվածությանը. Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդական ջանքերի և իրագործելի ներդրում ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև խաղաղության հաստատման գործում։
Թուրքիայի նախագահը չի բացառել այցը Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը։ «Իմ օրակարգում արդեն Ուկրաինա նախատեսված այց կա», - հիշեցրել է Էրդողանը։