|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Երեւանից դեպի Մոսկվա թռչող օդանավը երեկ առավոտյան ուղեւորվել է ընդամենը 7 ուղեւորով, իսկ մյուսները հանձնել են տոմսերը: Պատճառը, ըստ շրջանառվող խոսակցությունների, Մոսկվայում վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններն են:
Սակայն այս տեղեկությունը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հերքեց. «Ոչ մի նման բան չկա, ամեն ինչ ընթանում է նորմալ` ըստ ժամանակացույցի ու չվացուցակի»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում մի քանի օր է, ինչ ազգայնականների կողմից մասսայական անկարգություններ են կազմակերպվում, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ կամ կալանավորվել են, կամ վիրավորվել: