|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Եգիպտոսի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես արվեց Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով. թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ նրա՝ փետրվարին պատասխան այցով կմեկնի ԱՄԷ։ «Այցի ընթացքում ինձ ուղեկցելու է մեծ պատվիրակություն։ Նախատեսվում են մի շարք կարևոր որոշումներ»,- նախագահին մեջբերում է Anadolu-ն։
Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ներկայացրել են 10 միլիարդ դոլարի՝ թուրքական տնտեսությունում ներդրումներ կատարելու ծրագիր։ «Այս ծրագրի իրականացմամբ մենք նոր էջ կբացենք հարաբերություններում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։