|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է մի դեռահասի, որը զինված հարձակում էր նախապատրաստում ուսումնական հաստատության վրա, Ուկրաինայի քաղաքացին համոզել է նրան հանցագործություն կատարել։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Կազանի Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հարձակում է կանխել ուսումնական հաստատության վրա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել այս հանցագործության նախապատրաստմանը մասնակցած ՌԴ անչափահաս քաղաքացին»,-նշել են ԱԴԾ-ում։