|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զարմանալի քայլ է արել՝ դատապարտելով ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակումը:
Ըստ Radikal-ի՝ Էրդողանը տարածած հայտարարության մեջ ասել է. «Ապրիլի 18-ին Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շենքի վրա կատարված զինված հարձակումը խստորեն դատապարտում եմ: Մեր երկրի խաղաղության և կայության միջավայրում քաղաքականությանն ուղղված ոչ մի հարձակում երբևէ չի հասել իր նպատակին»: Նա նշել է, թե թուրք ժողովրդի միակ մխիթարությունն այն է, որ հարձակման ընթացքում զոհեր կամ վիրավորներ չեն եղել:
Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր Էրդողանի կուսակիցն իր վրդովմունքն էր հայտնել սույն կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, ով հավանություն էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին: Նա Դեմիրթաշին խորհուրդ էր տվել Հայաստանում անցկացնել նախընտրական քարոզարշավը: