|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են «Լ. Օրբելի բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:
Կասեցման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների կոպիտ խախտումը` մինչև դրա պատճառների վերացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը վստահեցնում է, որ հետամուտ կլինի տվյալ ուսումնական հաստատությունների ուսանողների կրթության իրավունքի իրացմանը նմանատիպ այլ ուսումնական հաստատություններում: