|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերադառնալ օրենքին, համաձայն որի՝ Շենգեն գոտուց դուրս գտնվող երկրներից այդ երկիր ժամանող անձինք կմեկուսանան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Վալդեմար Կրասկան:
«Կարանտինը կսկսի գործել այսօր կեսգիշերից»,- հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ մեկուսացման շրջանը լինելու է 10 օր:
Կարանտինը կարող է չեղարկվել, եթե յոթ օր հետո ստացվի կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան:
Կրասկան տեղեկացրել է, որ նման քայլերի պատճառը աշխարհում կորոնավիրուսի նոր շտամերի արագ տարածումն է, մասնավորապես՝ «Դելտա» շտամի: Պարտադիր կարանտինի մասին որոշումը չի տարածվելու պատվաստվածների վրա: