|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիան սպառնում է վետո դնել Ռումինիայի և Բուլղարիայի` Շենգենյան գոտի մտնելու վրա. հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը. գրում է Lenta.ru-ն:
Ըստ նրա` եթե մարտի 7-ին ԵՄ երկրների ՆԳ և արդարադատության նախարարների հանդիպման ժամանակ կայանա քվեարկություն Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդգրկելու վերաբերյալ, ապա Գերմանիան դեմ է քվեարկելու: Գերմանացի նախարարը նշել է, որ այս երկու պետությունները այնքան բան չեն արել, որպեսզի ընդգրկվեն Շենգենի գոտում:
Գերմանիայում վախենում են, որ այս երկրներից կոռուպցիայի շնորհիվ հանցագործներ կներթափանցեն ԵՄ տարածք: