|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով հողազանգվածի տակ հայտնված մեքենաներից 22-ն արդեն դուրս են բերվել:
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 22:50-ի դրությամբ` սողանքի գերությունից դուրս է բերվել «ՎԱԶ 21011» մակնիշի 36 ՕՏ 522 պետհամարանիշով կարմիր ավտոմեքենան:
Ժամը 21.51-ին փրկարարները «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի միջոցով սողանքի գոտուց դուրս են բերել հողաշերտի տակ հայտնված «Մերսեդես Ե» մակնիշի IQI202 պետհամարանիշով ավտոմեքենան:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի էր ունեցել սողանք, ինչի հետեւանքով հողաշերտի տակ էր մնացել 35 ավտոմեքենա: Մինչ օրս անհայտ կորած է համարվում 5 մարդ: