|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։ Մենք փորձեցինք լուրը ճշտել նախագահականից, սակայն անհասանելի էին։ Հիվանդանոցից մեր աղբյուրը, սակայն, պնդեց, որ նախագահն իսկապես հոսպիտալացվել է իրենց մոտ։
«Կորոնավիրուսով պայմանավորված նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,- Hraparak.am-ի ասել են նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Թե ինչպես է իրեն զգում նախագահը և երբ դուրս կգրվի, նախագահականից ասացին՝ դեռ հետազոտվում է։