|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը ստացավ 8 ձայն։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։
Փաստենք, որ իշխանությունը մի շարք մեթոդների դիմեց իր թեկնածուին անցկացելու համար, սակայն հաջողության չհասավ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկվել Բերդ համայնքի նախկին ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր, ազատ է արձակվել այս տարվա հոկտեմբերին։