|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր իրավապահները հայտնի գործի շրջանակներում փորձել են կալանավորել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանին, սակայն կալանքի վերաբերյալ դատական նիստի ընթացքում Նարիմանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և մեր տեղեկություններով վերջինիս ծանր վիճակով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, ընդ որում, մեկ անգամ ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել, սակայն քիչ անց ավելի է վատացել և անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Ըստ տեղեկությունների Նարիմանյանը ծանր ինսուլտ էր տարել, ապա քովիդով հիվանդացել և առողջական վատ վիճակում էր գտնվում, որի մասին իրավապահները տեղյակ էին:
Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ի առանձնապես խոշոր չափերով գույքի հնարավոր հափշտակության համար: