|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջադեպի կապակցությումբ Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։
Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում՝ Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ՝ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։
Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։
Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։