|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Քարթալ շրջանում գտնվող շենքի վրա:
Ըստ Siyasihaber3-ի` հարձակման ընթացքում անհայտ անձինք կրակ են արձակել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով փշրվել են շենքի ապակիները: Զոհերի կամ վիրավորների մասին չի նշվում:
Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հարձակումն իրականացնողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ որ երեկ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ քննարկումների ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԺԴԿ-ի և Էրդողանի կուսացկության պատգամավորների միջև, ինչից հետո քրդամետ պատգամավորները, այդ թվում` Կարո Փայլանը, լքել էին դահլիճը: Նրանց բացակայության ընթացքում ընդունվել էր առաջարկ` փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ` մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար: