|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսում 44-ամյա տղամարդը, որը Սերբիայից վերադարձել է Ֆրանսիայի տարածքով, կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել, որի արդյունքները դրական են եղել:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը, սա եգիպտացիների շրջանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է: Երկրում նախկինում երկու արտասահմանցու մոտ էր կորոնավիրուս հայտնաբերվել:
Վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել ԱՄՆ Թենեսի նահանգում: Հիվանդ տղամարդը Տեխասից է ժամանել Թենեսի: Ներկա պահին նրան մեկուսացրել են տանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են վեցի: Երկրի առոջղապահության տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության ևս երկու դեպք է գրանցվել:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 95 000-ը, մահացածներինը՝ 3300-ը: