|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանադայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 հազարը, 5,8 հազար մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը.գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր 76 193 վարակվածի մասին։
Վերջին մեկ օրում գրանցվել է 1113 նոր դեպք և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 306-ի։ Մեկ օրում մահվան ելքերի քանակը ավելացել է 103-ով և հասել՝ 5805-ի։ Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը հաստատվել են Քվեբեքում (42 920) և Օնտարիոյում (22 957)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում արձանագրվել է ավելի քան 4,5 մլն վարակման դեպք, ավելի քան 307 հազար մարդ մահացել է։