|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր քանակը մեկ օրում աճել է 62 538-ով եւ կազմել 2 027 074: Այդ մասին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
Այսպիսով, երկրում ախտահարվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը: Անցած 24 ժամում Հնդկաստանում նաեւ սահմանվել է ախտահարվածների թվի օրական աճի նոր ռեկորդ, որն առաջին անգամ գերազանցել է 60 հազարը: Նախորդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի 1-ին եւ կազմում էր 57 118: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 886-ով եւ հասել 41 585-ի: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ մահացու դեպքերի թվով Հնդկաստանն զբաղեցնում է հինգերորդ տեղն ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվով երկիրն զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով լոկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: